ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափում բռնությունների աճի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չափազանց անհանգստացած եմ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնությունների աճով և պաղեստինցիների իրավունքների այլ խախտումներով»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ «պետք է հարգել միջազգային իրավունքը եւ վերջ տալ պաղեստինյան տարածքների օկուպացիային»։
Գուտերեշը հիշեցրել է, որ այս փաստն արդեն հաստատել է Միջազգային դատարանը։ ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Պաղեստինի ինքնավարությանը միասնության, տարածքային ամբողջականության վերականգնման և կառավարման համակարգի զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Գազայի հատվածի վերականգնմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)