Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ Նեթանյահու
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է Euromedia24-ը։
«Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հսկայական աջակցություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են ճնշել Իրանի ագրեսիան։ Այն խրախուսում է Իսրայելին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Մերձավոր Արևելքը տարբերվի, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի բարգավաճ և խաղաղ: Կարծում եմ՝ սա փոխում է համաշխարհային իրավիճակը և միանշանակ փոխում է իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի վարչապետը Fox News-ին տված հարցազրույցում։
Նեթանյահուն նաև պնդել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Իսրայելին թույլ կտա «լուրջ» արդյունքների հասնել և փոխել Մերձավոր Արևելքը։
