Չինաստանը բարձր է գնահատում Թաիլանդի վճռական քայլերը․ Ծինփին
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը գովաբանել է Թաիլանդի կառավարությանը առցանց մոլախաղերի և անդրսահմանային ինտերնետ խարդախությունների դեմ պայքարելու ջանքերի համար: Այս մասին նա հայտարարել է Պեկինում Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթհան Շինավատայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է EADaily-ն։
«Չինական կողմը բարձր է գնահատում այն վճռական միջոցները, որոնք Թաիլանդը ձեռնարկել է առցանց մոլախաղերի և ինտերնետ խարդախությունները զսպելու համար»,- ասել է Չինաստանի ղեկավարը։
Նրա խոսքով, երկու երկրները պետք է շարունակեն ամրապնդել համագործակցությունը իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների և դատական համակարգի մակարդակով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում