Պեկինը նշել է՝ ով է համաշխարհային առևտրային լարվածության մեղավորը
Աշխարհ
Չինացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը միակողմանի քայլեր է ձեռնարկում, որոնք ավելի են վատացնում առանց այն էլ բարդ իրավիճակը։ Նրանք նաև խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, ինչը «միակողմանիության և առևտրային պրոտեկցիոնիզմի բնորոշ դրսեւորում է»։ Այս մասին գրում է EADaily-ն։
«Սա լրջորեն վնասում է կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին, խաթարում է համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունությունը և սրում համաշխարհային առևտրային լարվածությունը», ասել է տիկին Յոնգյանը։
Այս մասին Չինաստանի դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է կազմակերպված ճեպազրույցում՝ հավելելով, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է «համապատասխան երկրների հետ միասին պաշտպանել ազատ առևտրի և բազմակողմանիության սկզբունքները, համատեղ դիմակայել միակողմանիության և առևտրային հովանավորչության մարտահրավերներին և պաշտպանել միջազգային առևտրի հետևողական և կայուն զարգացումը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)