Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը․ Պեկին
Աշխարհ
Պեկինը չի միջամտում Պանամայի ինքնիշխան գործերին և չի ազդում Պանամայի ջրանցքի նկատմամբ նրա վերահսկողության վրա, այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցում է Euromedia24-ը։
«Չինաստանը միշտ հարգել է Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ և ճանաչել է դրա մշտական չեզոք միջազգային ջրային ճանապարհի կարգավիճակը», - ասել է Գո Ցզյակունը:
«Մենք հարգում ենք ջրանցքի կառավարման և շահագործման՝ Պանամայի կառավարության և երբեք չենք միջամտում ջրանցքին վերաբերող գործերին»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայում հանդիպել է այդ երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ։
Երկրի ղեկավարը հայտնել է, որ աուդիտ է անցկացվում ջրանցքի մոտ գտնվող այն նավահանգիստներում, որոնք Չինաստանի ընկերությունների վերահսկողության տակ են։ Մուլինոն նաև հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի մասնակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որին Պանաման միացել է 2017 թվականին:
