Կիևի քաղաքապետարանում հատուկ օպերացիա է անցկացվում․ կոռուպցիա են բացահայտել
Աշխարհ
Ուկրաինայի հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել են, որ Կիևի քաղաքապետարանում և քաղաքային խորհրդում «լայնածավալ գործողություն» են սկսել՝ կոռուպցիայի հետ կապված։
«Լայնածավալ գործողություն է ընթանում՝ բացահայտելու հանցավոր կազմակերպությանը, որը ներգրավված է Կիևի քաղաքապետարանում ու քաղաքային խորհրդում կոռուպցիայի մեջ»,- նշված է հակակոռուպցիոն դատախազության հաղորդագրությունում։
Մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ կատարվում են քննչական գործողություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)