Պուտինը մասնակցել է ԽՍՀՄ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուղարկավորությանը
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է «Տրոևսկի» գերեզմանատուն, որտեղ մասնակցել է ԽՍՀՄ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հուղարկավորությանը։
Հայ ազգի լեգենդար հետախույզը մահացել էր հունվարի10–ին՝ 88 տարեկան հասակում։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել նրա շիրիմին և մոտեցել է հարազատներին ցավակցելու։
Պուտինից բացի Գևորգ Վարդանյանի հուղարկավորությանն էին մասնակցում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաե այդ գերատեսչության նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը։ Լեգենդար հետախույզին իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու ՌԴ–ում Հայաստանի դեսպանը, նրա նախկին աշխատանքային գործընկերները, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)