Չեխիան գործնականում անհնար է դարձրել ռուսների քաղաքացիություն ստանալը
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է օրենք, որը փաստացի արգելում է ռուսաստանցիներին չեխական քաղաքացիություն ստանալ անորոշ ժամկետով։
Փոփոխությունների հեղինակներն ասում են, որ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն «ամրապնդել Չեխիայի Հանրապետության ներքին անվտանգությունը»։ Այնուամենայնիվ, Չեխիայում բնակվող ռուսների նախաձեռնող խումբը՝ Jsme lidé (Մենք նույնպես մարդիկ ենք), համոզված է, որ օրենքը առաջին հերթին հարվածելու է ոչ թե պոտենցիալ «Կրեմլի գործակալներին», այլ Ռուսաստանից ներգաղթյալներին, ովքեր երկար ժամանակ ապրել են Չեխիայում և ինտեգրված են հասարակությանը և, որպես կանոն, չեն աջակցում Պուտինին։
Ռուսներին չեխական անձնագրերի տրամադրումն արգելափակող փոփոխությունները Lex Ukrajina 7 օրենքի մաս են կազմում, որը նախատեսում է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության երկարաձգում։
Lex Ukrajina օրենքի նոր տարբերակը պատերազմից փախած Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն է տալիս փոխել իրենց կարգավիճակը և Չեխիայում հինգ տարով բնակության թույլտվություն ստանալ: Այն փախստականները, ովքեր ապրել են երկրում առնվազն երկու տարի, ունեն բնակարաններ և համարվում են «տնտեսապես ինքնաբավ», կկարողանան հույս դնել կացության թույլտվության վրա։ Ստանալով կացության թույլտվություն՝ նրանք պատերազմի ավարտից հետո կկարողանան մնալ Չեխիայում, իսկ հետագայում դիմել Չեխիայի քաղաքացիություն ստանալու համար։ Շատ ուկրաինացի փախստականներ սպասում էին նման փոփոխություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)