Սանդուն մեղադրել է Թրամփին Մոլդովայում բարեփոխումները ձախողելու մեջ
Աշխարհ
Մոլդովայում դատախազների ստուգումը հերթական անգամ հետաձգվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորման կասեցման պատճառով։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն։
Նա հավելել է, որ իշխանությունները այժմ հնարավորություն են փնտրում՝ փոխհատուցելու արդարադատության բարեփոխումների ծախսերը՝ օգտագործելով Եվրամիության տրամադրած միջոցները:
Մոլդովայի ղեկավարի խոսքով, կատարողականի արտաքին գնահատման ծրագիրն իրականացվել է USAID-ի միջոցներով, որը 90 օրով սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ասելով, որ գործակալությունը ղեկավարում են «արմատական խելագարները»։
«Մենք չգիտենք՝ այս ֆինանսավորումը կվերադարձվի, թե ոչ, բայց առայժմ փորձում ենք ծախսերը փոխհատուցել ԵՄ փողերով։ Ակնհայտ է, որ մենք պետք է ևս մեկ ընդմիջում վերցնենք»,- ասել է Սանդուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)