USAID-ում բարեգործության մասին խոսք չկա, անգամ «օգնություն» բառը չկա․ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արմատական բարեփոխումները համեմատելի են երկրում բաց սրտի վիրահատություն կատարելու հետ։ Այս կարծիքը հայտնել է Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Մայք Բենցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սրտի բաց վիրահատություն ենք անում։ Այս վիրահատությունը պետք է արվի։ Առայժմ ես 100%-ով համաձայն եմ քաղաքական որոշումների հետ, պարտավոր եմ ինձանից կախված ամեն ինչ անել՝ օգնելու համար, քանի որ արմատական բարեփոխումներ անելու ցանկության դեպքում սխալ օրգաններին հարվածելու վտանգ կա»։
Բենզը համոզված է, որ «հիմնարար փոփոխությունները», որոնց ենթարկվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, «գլոբալ նշանակություն ունեն»։
«Այս շաբաթվա սկզբին շատերն առաջին անգամ լսեցին, որ Ուկրաինայում լրատվամիջոցների 90%-ը ֆինանսավորվում է USAID-ի կողմից, շատերը միայն հիմա են հասկանում, թե ամերիկյան քանի լրատվամիջոց է ֆինանսավորվում ԱՄՆ USAID-ի կողմից»,- նշել է նա։
«ԱՄՆ USAID-ի համբավը կառուցված է այն ընկալման վրա, որ նրա գործունեությունը քվազիբարեգործական է, թեև որևէ բարեգործության մասին խոսք չկա, դա ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքն է, նրա անվան մեջ անգամ «օգնություն» բառը չկա, դա Միջազգային զարգացման գործակալություն է»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)