ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի երկրորդ փուլին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հավատարիմ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրականացմանը և պատրաստ է անցնել բանակցությունների երկրորդ փուլին։ Այս մասին թուրքական Hürriyet հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին։
«ՀԱՄԱՍ-ը վճռական է՝ իրականացնելու առաջին փուլի մնացած մասը և պատրաստ է բանակցություններ սկսել երկրորդ փուլի շուրջ»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները հրաժարվեն իշխանությունից։
Նեթանյահուն Գազայի հետպատերազմյան պլանի ճանապարհ չի տեսնում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը իշխանության ղեկին է:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կարող է Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել ԱՄՆ-ին, իսկ պաղեստինցիները կտեղափոխվեն տարածաշրջանի ավելի ապահով վայրեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)