Սլովակիայում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով
Աշխարհ
Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ կուրսի դեմ։
Ինչպես նշում են գործակալությունները և տեղական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Dennik N լրատվական կայքը, միայն Բրատիսլավայում Ազատության հրապարակում հավաքվել է 42-45 հազար մարդ։
Ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով։ Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև 40 այլ քաղաքներում։
Նշվում է, որ պաստառների վրա ամենահայտնի գրությունները «Ժողովրդավարության կովին տանում են սպանդի», «Սլովակիան Եվրոպա է, կանգնեցրու Ռուսաստանին» և «Խաղաղություն Ուկրաինային» գրություններն են։
Ֆիցոյի հրաժարականի նոր պահանջներով համաժողովրդական բողոքի վերջին ալիքի հիմնական պատճառը դեկտեմբերին նրա այցն էր Մոսկվա, որտեղ նա հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում