Սերբիայում դրսի միջամտության կամ գունավոր հեղափոխություն փորձեր կան. դեսպան
Աշխարհ
Սերբիայում կան դրսի միջամտության կամ գունավոր հեղափոխություն սկսելու փորձի ապացույցներ նոյեմբերից սկսած բողոքի ցույցերի միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։
«Ակնհայտ է արտաքին գործոնների միջամտություն կամ գունավոր հեղափոխություն անելու փորձ, ողբերգության ու մարդկանց զգացմունքների շահարկում»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ ցույցերին մասնակցողներից շատերը քաղաքական դիրքորոշում չունեն։
Սերբիայում բողոքի ցույցեր են ընթանում Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Նոյեմբերի 1-ի ցերեկը կայարանի շենքի մուտքի դռան վրա փլուզվել է ապակուց, մետաղից և բետոնից պատրաստված հովանոցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)