Քանյե Ուեսթի մուտքը Ռուսաստան կարգելվի
Աշխարհ
«Ռուսաստանի վետերաններ» հասարակական շարժումը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ պահանջելով արգելել Քանյե Ուեսթի մուտքը երկիր՝ Ադոլֆ Հիտլերի և նացիզմի մասին ռեփերի վերջին գրառումների պատճառով։ Այս մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։
Telegram ալիքի տվյալներով՝ կոչ են անում ամերիկացի ռեփերին Ռուսաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարել։
Փետրվարի 7-ին Քանյե Ուեսթը ավելի քան 20 գրառում է կատարել X սոցիալական ցանցում նացիզմի, հրեաների և Իլոն Մասկի մասին։ Նա սեր է խոստովանել Ադոլֆ Հիտլերին, մեղադրել հրեաներին սևամորթներին ճնշելու մեջ, իսկ սպիտակամորթներին անվանել է «ռասիստներ»։
«Ռուսաստանի վետերաններ» շարժման ակտիվիստները հայտարարել են, որ Քանյե Ուեսթի խոստովանությունները խախտում են ՌԴ քրեական օրենսգրքի 354.1 հոդվածը՝ «Նացիզմի վերականգնում» վերտառությամբ։ Նրանք կարծում են, որ նման օտարերկրյա աստղերը «տեղ չունեն Ռուսաստանում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)