Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի ցանկանում
Աշխարհ
Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ վարել. Այս մասին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, Ռուսաստանն ավելացնում է իր բանակը 100 հազար զինվորով, ստեղծում է նոր դիվիզիաներ և ընդլայնում ռազմական արտադրությունը։ Սա վկայում է այն մասին, որ Մոսկվան «չի ցանկանում բանակցություններ», - Euromedia24.com-ի հաղորդմամբ ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության, սակայն դրան խանգարում է նաև Զելենսկու հրամանագիրը, որով արգելում է բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչդեռ, ինչպես հայտնում է EADaily-ն, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ծրագրում է 18-ամյա երիտասարդներին «շահավետ պայմանագրերով» ներգրավել Ուկրաինայի զինված ուժեր։
«Մարտական բրիգադները, փորձառուները, պաշտպանության նախարարության հետ միասին… աշխատում են 18-ից 24 տարեկան երիտասարդների համար պայմանագրային տարբերակի վրա… Կլինի հատուկ պայմանագիր, կլինեն շատ նախապատվություններ… կլինի շատ բարձր ֆինանսական աջակցություն», - ասաց նա Reuters-ին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)