Լենինգրադի շրջանի նավահանգստում 130 հազար տոննա մազութ տեղափոխող լցանավ է խորտակվում
Աշխարհ
Լենինգրադի շրջանի Ուստ-Լուգա նավահանգստում սկսել է խորտակվել «Կոալա» անունով 130 հազար տոննա մազութ տեղափոխող լցանավը։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
«Փետրվարի 9-ի գիշերը «Կոալա» նավը (այն կրում է Անտիգուայի և Բարբուդայի դրոշը) գտնվում էր Ուստ-Լուգայի ծովային նավահանգստի երրորդ նավահանգստում: Լցանավում եղել է 24 հոգանոց անձնակազմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիքի տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող էր հանդիսանալ նավի պայթյունը։ Հայտնի է, որ փետրվարի 9-ի գիշերը նավը բեռնվել է մազութով և պատրաստվում էր մեկնման։ Հենց դրանից հետո էլ ենթադրաբար տեղի են ունեցել պայթյունները։ Հայտնի է, որ լցանացի անձնակազմը բաղկացած է 24 հոգուց, որոնցից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
