Պուտինին ասացի, որ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը։
«Պուտինին ասացի, որ պատերազմը պետք է դադարեցվի։ Նա համաձայնեց՝ ասելով, որ առաջնահերթորեն պետք է հաշվի առնվեն ՌԴ շահերը, նկատի ունենալով նաև, որ Ուկրաինայի որոշ տարածքներ արդեն ներառվել են ՌԴ Սահմանադրության մեջ։ Ես ասացի՝ Վլադիմիր, լսի՛ր, սա կատարյալ անհեթեթություն է։ Ես Ջո Բայդենը չեմ։ Կա’մ արդար համաձայնության եք գալիս, կա՛մ գուցե ռուսական որոշ տարածքներ հայտնվեն Ուկրաինայի Սահմանադրության մեջ»։
Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ոչ հաստատել, ոչ հերքել է Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի գործընկերոջ հետ ունեցած զրույցի փաստը։
