Կանադան «անկենսունակ երկիր» է․ Թրարփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադային պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար՝ ասելով, որ այն համարում է «անկենսունակ» երկիր։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Կանադան կենսունակ երկիր չէ, քանի որ նրանք քիչ են ծախսում պաշտպանության վրա՝ կարծելով, որ Միացյալ Նահանգները միշտ հոգ կտանի իրենց մասին», - Air Force One-ում նրան ուղեկցող լրագրողները մեջբերում են պետության ղեկավարի խոսքերը։
