Էրդողանը Գազայի հատվածում Թրամփի ծրագիրը «լրիվ անհեթեթ» է անվանել
Աշխարհ
ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարությունները Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ «լիակատար անհեթեթություն» են և «խառնաշփոթ հրահրելու փորձ»։ Այս մասին ասիական շրջագայությունից առաջ օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված Սիոնիստական լոբբիի ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները ուշադրության և քննարկման արժանի ոչինչ չունեն։ Սա կատարյալ աբսուրդ է` «ջուր ծեծելու» փորձ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանա Գազայի բնակիչներին վտարել իրենց հայրենիքից։ Թուրք առաջնորդը նշել է, որ Գազան, Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը պատկանում են պաղեստինցիներին։
Նա ընդգծել է, որ Գազայի բնակիչները 471 օր չեն լքել տարածքը՝ չնայած իսրայելական կողմի բոլոր դաժան միջոցներին, վայրագություններին ու հարձակումներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)