Ուկրաինայում մեր նպատակների կատարումը Ռուսաստանի սուրբ պարտքն է․ Լավրով
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ գերատեսչության վետերանների հուշատախտակներին ծաղիկներ դնելու արարողության ժամանակ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի նպատակների կատարումը Ռուսաստանի սուրբ պարտքն է։ Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր սուրբ պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի հատուկ ռազմական գործողության նպատակները լիովին իրականացվեն, ինչպես հանձնարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ինչպես անում են մեր հերոսներն ամեն օր պատերազմի ճակատներում», - ասել է Լավրովը:
