Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Բալթյան երկրներին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է բալթյան երկրներին Բելառուսի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի (BRELL) միասնական էներգետիկ համակարգից անջատվելու կապակցությամբ։ Իր X էջում նա գրել է, որ երկրները «վերջապես ազատվել են կախվածությունից»։
«Բալթյան երկրները՝ Ուկրաինայի լավ բարեկամները, պաշտոնապես անջատվել են ռուսական էներգետիկ համակարգից։ Նրանց էներգետիկ համակարգերն այժմ լիովին համաժամանակացված են մայրցամաքային եվրոպական ցանցի հետ»,- ասել է Զելենսկին։
Նա շնորհավորել է Լիտվային, Լատվիային և Էստոնիային այս «ձեռքբերման» կապակցությամբ։ Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան դա արել է 2022 թվականին, իսկ 2025 թվականին Բալթյան երկրները «վերջապես ազատվել են այդ կախվածությունից»։
«Մոսկվան այլևս չի կարող էներգիան որպես զենք օգտագործել նրանց դեմ։ Սա նաև նշանակում է, որ Եվրոպան էլ ավելի միասնական է դարձել»,- գրել է Զելենսկին։
Բալթյան երկրները մաս են կազմել BRELL միասնական էներգահամակարգին և համաձայնվել են լքել այն 2023 թվականի հուլիսին։ Լեհաստանի միջով նրանց էլեկտրացանցերի ընդգրկումը Եվրամիության ցանցի հետ համաժամանակյա շահագործման մեջ կասեցվել է փետրվարի 9-ին: BRELL-ից անջատվելուց հետո Լիտվան, Լատվիան և Էստոնիան կաշխատեն մեկուսացված ռեժիմով 24 ժամ, որից հետո եթե խնդիրներ չլինեն, կմիանան Եվրոպային։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)