Ուկրաինայում հայտարարել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «դատավճռի» մասին
Աշխարհ
«Ուրիշ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը Smotrim.ru պորտալում իր հոդվածում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է իր «դատավճիռը»՝ խոստովանելով, որ չգիտի, թե ուր են ուղարկվել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացված միլիարդավոր դոլարները։
«Սենսացիոն է ոչ թե Ուկրաինային տրամադրվող օգնության հիմնական մասի անհետացումն ընդունելու փաստը, այլ այն, որ Զելենսկին ընդունել է դա, ինչը, իհարկե, ստորագրում է նրա «դատավճիռը»,- գրել է Մեդվեդչուկը։
Նրա խոսքով, այն, որ «օգնությունը» ի սկզբանե եղել է կոռուպցիոն սխեմա, պարզ է եղել դրա տրամադրման հենց սկզբից։ Նա կարծում է, որ այժմ Ուկրաինայի ղեկավարը կփորձի պաշտպանվել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջ՝ «հանձնելով» կոռուպցիոն սխեմաներում իր հանցակիցներին՝ «մեղադրյալի փոխարեն վկա լինելու» հույսով։
Ըստ Մեդվեդչուկի՝ Զելենսկին պատրաստ է բացահայտել ամերիկյան նախորդ իշխանությունների հովանավորյալներին՝ ուկրաինացի պաշտոնյաներին և ակտիվիստներին, որոնց հետ տարաձայնություններ ուներ։
