ԵՄ-ն իր տեղն ունի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ․ ԵՀ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ Եվրամիությունը տեղ ունի ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցների մասին հաղորդումները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ հստակ է՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի: Եվրոպան նույնպես սեղանի շուրջ է, մենք աջակցում ենք Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությանը: Եվ ցանկացած առաջարկ պետք է հաշվի առնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ասել է նա:
«Ես դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»,- հավելել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԵՄ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)