Time. Անօրինական ներգաղթյալի հավաքական կերպարը՝ «տարվա մարդ»
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Time ամսագրի ընթերցողներն առցանց քվեարկության արդյունքում «տարվա մարդ» են ճանաչել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. գրում է ВЗГЛЯД թերթը: Պաշտոնապես այս տիտղոսը հաղթողներին, այդ թվում՝ Կիմ Չեն Ընին, ամսագիրը կհանձնի հաջորդ շաբաթ:
Time-ի ընթերցողական լսարանի կարծիքների հիման վրա կազմված վարկանշային ցանկում Հյուսիսային Կորեայի առաջնորդին կողմ է քվեարկել մոտ 5,6 մլն մարդ: Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ջոն Ստյուարտը երկրորդ տեղում է՝ հավաքելով 2,4 մլն ձայն:
Երրորդ տեղը շնորհվել է անօրինական ներգաղթյալի հավաքական կերպարին՝ 1,55 մլն ձայն:
Իսկ ահա «հակահարցման» մեջ, որը ևս անցկացնում է ամսագիրը, և որը կոչված է «տարվա մարդ» կոչմանը հավակնող այս կամ այն թեկնածուի գործունեության բացասական գնահատականները գրանցելուն, առաջին տեղում է Մուհամմեդ Մուրսին՝ 2 մլն ձայն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում