Եվրամիությունը դժգոհ է Բեռլուսկոնիի վերադարձի հնարավորությունից. Der Standard
Համաշխարհային Մամուլ
Սիլվիո Բեռլուսկոնին, ով վերջերս որոշել էր կրկին վերադառնալ մեծ քաղաքականություն, իր որոմամբ դժգոհություն է առաջ բերել ԵՄ-ում: Իտալիայի գործընկեր երկրները միանգամայն գոհ են ներկայիս վարչապետ Մարիո Մոնտիի աշխատանքից և զգուշանում են, որ նրա բարեփոխումները կարող են տապալվել, եթե կառավարության ղեկավարի աթոռը կրկին զբաղեցնի նախորդ վարչապետը:
Դժվար իրավիճակի մեջ է հայտնվել ինքը Մոնտին: Մի կողմից՝ նա խոստացել էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ կհաստատվեր 2013թ. բյուջեն, մյուս կողմից՝ եթե նա հաջորդ ընտրությունների ժամանակ ղեկավարի չափավորների ուժերը Բեռլուսկոնիի փոխարեն, ապա վերջինս խոստանում է հրաժարվել իր քաղաքական նպատակներից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում