Քեյթ Միդլթոնն արգելել է իր երեխաներին մասնակցել թագավորական դաժան ավանդույթներին
Աշխարհ
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն իր երեխաներին արգելել է մասնակցել թագավորական դաժան ավանդույթին։ Այս մասին հայտնում է New York Post-ը:
Կա մի ծիսակարգ, ըստ որի թագավորական ընտանիքի երիտասարդ անդամները պետք է իրենց դեմքին քսեն աղվեսի կամ եղնիկի արյունը առաջին որսից հետո: Քեյթ Միդլթոնը պնդել է, որ իր 11-ամյա որդին՝ Ջորջը, 9-ամյա դուստրը՝ Շառլոտան, և 6-ամյա որդին՝ Լուիսը, արարողությանը չմասնակցեն։ Նշվում է, որ ծեսին մասնակցել է ինքը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր որդիների հետ։
