«Яблоко» կուսակցության առաջնորդին ձերբակալել են հանրահավաքի ավարտից հետո
Ռուսաստան
«Яблоко» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը ձերբակալվել է Մոսկվայում անցկացված հանրահավաքից անմիջապես հետո։
Ինչպես հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Իգոր Յակովլևը, Միտրոխինին ոստիկանությունը ձերբակալել է անվտանգության նկատառումներով՝ ոստիկանական ուժերի կողմից տեղադրված ցանկապատը մի կողմ շպրտելու համար։
Ըստ Ռիա նովոստի լրատվականի՝ ոստիկանությունը հանրահավաքի վայրը լրիվ շրջափակել է և ընդամենը թողել է հրապարակ մուտք գործելու մեկ մուտք, սակայն Միտրոխինը դիմել է ոստիկաններին որպեսզի ևս մեկ մուտք բացել հանրահավաքի վայրում, սակայն ոստիկանները չեն կատարել Միտրոխինի պահանջը, որից հետո էլ վերջինս փորձել է հեռացնել ցանկապատը։ Միտրոխինի հետ ձերբակալվել է նաև կուսակցության անդամ Մայա Զավյալովան։
Միտրոխինը ցույցից հետո լրատվամիջոցներին հարցազրույց տալու ժամանակ, ըստ՝ «Ինտերֆաքս»–ի նրան ավտոբուսով մոտեցել են ոստիկանական ուժերը և ձերբակալել են։ :
Հանրահավաքին մասնակցել են մոտ 600 մարդ, իսկ բողոքի ակցիան թույլատրված է եղել Մոսկվայի իշխանությունների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)