Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին
Ռուսաստան
Հունվարի 14-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ եթե «Ճապոնիայի արտգործնախարարի կողմից Հարավային Կուրիլների «ուսումնասիրությունն» ուղղված է կղզիների պատկանելիության հարցում Տոկիոյի դիրքորոշման կոշտացմանը, այդ միջոցառումը չի նպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Ճապոնիայի արտգործնախարար Կորիտո Գեմբայի ուղևորությունը Կուրիլյան կղզիների սահմաններ աննկատ չի մնացել: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ հայտնել է, որ եթե այդ քայլը նպատակ է հետապնդում ընդգծել երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ապա այն «իհարկե, կարելի է միայն ողջունել»:
Հիշեցնենք, որ Կորիտո Գեմբան երեկ` հունվարի 14-ին, ուսումնասիրել է Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների հարավային շրջանը ճապոնական ծովային պահպանության ուժերի կատերից:
Հիշեցնենք, որ Կուրիլյան որոշ կղզիների շուրջ ծագած տարածքային վեճը սկզիբ է առել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս վեճը որոշակիորեն իր ազդեցությունն է թողել ԽՍՀՄ և Ճապոնիայի միջև խաղաղության դաշնագիր չստորագրելու հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)