Time. Բարաք Օբաման՝ «Տարվա մարդ»
Համաշխարհային Մամուլ
Ըստ ամերիկյան ազդեցիկ Time ամսագրի՝ «Տարվա մարդ» է ճանաչվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա դիմանկարը կհայտնվի պարբերականի շապիկին:
Սա ամերիկյան ամսագրի կողմից Բարաք Օբամայի հանդեպ առաջին խոստովանանքը չէ. 2008 թվականին ևս նա արժանացել է այս հեղինակավոր տիտղոսին: Ավելի վաղ, առցանց հարցման տվյալներով, ընթերցողների կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, սակայն վերջին խոսքը խմբագրությանն էր:
Նշենք, որ առաջին անգամ «Տարվա մարդը», ըստ Time ամսագրի, հայտարարվել է 1927 թվականին: «Տարվա մարդ» էր ճանաչվել օդաչու Չարլզ Լինդբերգը, ով առաջինը միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը՝ օդային ճանապարհով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)