ՌԴ պետդուման քննարկելու է դաշնային ղեկավարներին ուղղակի ընտրությունների միջոցով ընտրելու օրինագիծը
Ռուսաստան
Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետդումայի քննարկմանն է ներկայացրել դաշնային ղեկավարների ուղղակի ընտրությունների միջոցով ընտրելու օրինագիծը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական ծառայությունը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը։
Ըստ նոր օրինագծի՝ ՌԴ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ընտրվելու են համընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։
Գործող օրենքի համաձայն՝ ՌԴ նախագահն է առաջադրում նահանգապետերի թեկնածությունը դաշնային ժողովներում ներկայացված իշխող կուսակցությունների ներկայացուցիչներից։
2011 թվականի դեկտեմբերին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովում հայտարարել էր, որ պատրաստվում է դաշնային ղեկավարների ուղղակի ընտրության մոդելին անցնելու վերաբերյալ օրենքում փոփոխություն անցկացնելու առաջարկով հանդես գալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)