Իտալիան վարձով է տալիս իր մշակութային հուշարձանները. Le Figaro
Համաշխարհային Մամուլ
Իտալիայում հազարավոր պետական հաստատություններ, այդ թվում՝ բանտեր, գաղութներ, մշակութային կոթողներ, տրվելու են վարձով:
Նման միջոցառումներով Իտալիայի կառավարությունը մտադիր է միջոցներ հայթայթել իր պետական պարտքերը մարելու համար: Իշխանություններն արդեն ընտրել են 350 հաստատությունները, որոնցից սկսվելու է նախագծի մեկնարկը: Ընդհանուր առմամբ պլանավորված է վարձույթի հանձնել 4300 շինություն, որոնց թվում է նաև միջնադարյան մի ամրոց:
Վարձույթի հանձնելը դիտարկվում է որպես առավել բանական որոշում, ինչը թույլ է տալիս պահպանել մշակութային ժառանգությունը: Նույնիսկ 50 տարվա վարձակալումն ավելի ընդունելի է, քան դրանց վաճառքը՝ հատկապես հաշվի առնելով անշարժ գույքի համար սահմանված գները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում