Արգենտինան դատապարտել է Բրիտանիայի նախաձեռնությունը
Համաշխարհային Մամուլ
Արգենտինան քննադատել է Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ Անտարկտիկայում գտնվող գոտին անվանել Էլիզաբեթ II թագուհու անունով: Այս մասին հաղորդում է Express անգլիական պարբերականը:
Արգենտինայի ԱԳ նախարարը բողոքի նոտան հանձնել է Բրիտանիայի դեսպանին Բուենոս Այրեսում:
Բողոքի նոտայում մերժվում է 1908 թվականին Բրիտանիայի կողմից Անտարկտիկայի հատվածի անվանումը որպես Բրիտանական Անտարկտիկա և նշում, որ Բրիտանական իմպերիալիզմը վերադառնում է հին ժամանակներ:
Արգենտինան երկար ժամանակ նշում էր, որ այդ գոտին իրեն է պատկանում, ինչպես նաև պահանջում էր Բրիտանիային պատկանող Ֆալկլանդ կղզիները, որոնք իսպաներենով հայտնի են Լաս Մալվինաս անունով:
Երկու ազգությունները կարճ, սակայն արյունալի պատերազմ էին մղում Հարավային Անտարկտիկայի կղզիների համար շուրջ երեսուն տարի առաջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում