The Daily Star. Հալեպում իշխում է սովը
Համաշխարհային Մամուլ
Ամիսներ շարունակ ընթացող փողոցային մարտերի արդյունքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչները դեմ առ դեմ կանգնել են սովի վտանգի առջև: Ձմռան վրա հասնելու հետ Սիրիայում առաջացել է սննդամթերքի և վառելիքի պակաս. գրում է լիբանանյան Daily Star-ը:
Հացագործական հաստատությունների մոտ հսկայական հերթեր են կուտակվում, իսկ երիտասարդները կտրում են քաղաքի ծառերը վառելիք ունենալու համար: Արդեն կան ամբողջովին հատված այգիներ:
Երբեմնի տնտեսական կենտրոն հանդիսացող Հալեպը հազիվհազ է գոյատևում:
Ուտելիքն ու վառելիքը շատ թանկ են: Իսկ պարբերաբար կազմակերպվող հարձակումների արդյունքում ընդհատվում է էլեկտրամատակարարումը: Ամբողջ երկրում կա նաև դեղամթերքի պակաս:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն