«Խոդորկովսկին Ռուսաստանի ապագա վարչապե՞տ»
Ռուսաստան
Ռուս միլիարդատեր, Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի պաշտոնին տեսնում է «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ով այժմ ազատազրկման մեջ է գտնվում։
«Խոդորկովսկուն, անշուշտ կարելի է տեսնել ՌԴ կառավարության կազմում, մասնավորապես, ես նրան տեսնում եմ վարչապետի պաշտնում», - ասել է Պրոխորովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։
Գործարարը կրկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ ընտրվելու դեպքում ինքը Խոդորկովսկուն ներում կշնորհի։
Միխայիլ Պրոխորովը նախագահ ընտրվելու դեպքում ՌԴ վարչապետի հնարավոր թեկնածու է համարել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին։ Բացի այդ, միլիարդատերը իր «ստեղծելիք կառավարության» կազմի մեջ է տեսնում «Արդար Ռուսաստան» կուսակցությունից պետդումայի պատգամավոր ընտրված Օկսանա Դմիտրիևային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)