Պուտինը Հալոնենին առաջարկել է անշարժ գույք գնել Ռուսաստանում
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ հանդիպման ժամանակ նրան առաջակել է անշարժ գույք գնել Ռուսաստանում։
«Ասում են, որ բազմաթիվ ֆիններ ցանկանում են անշարժ գույք գնել Ռուսաստանում։ Գուցե՞ Դուք ձեր օրինակով ցույց տայիք և ինքներդ մի անշարժ գույք գնեիք» - ասել է Պուտինը մերձմոսկովյան «Նովո–Օգարևո» կոչվող նստավայրում Հալոնենի հետ հանդիպման ժամանակ։
«Պայամանվորվեցի՛նք», - ռուսերենով պատասխանել է Ֆինլանդիայի նախագահը։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրաշրջանառության բարձրացման վերաբերյալ հարցեր, որը 2011 թ–ին աճել է գրեթե 10%-ով՝ հասնելով 15.7 միլիարդ դոլարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)