Տարվա դեռահաս է ճանաչվել թալիբների կողմից վիրավորված Մալալա Յուսուֆզայը. Times
Համաշխարհային Մամուլ
Ըստ Times հեղինակավոր լոնդոնյան ամսագրի՝ տարվա դեռահաս է ճանաչվել պակիստանցի Մալալա Յուսուֆզայը՝ այն դպրոցական աղջիկը, ում վրա դպրոցից տուն գնալուց կրակել էին թալիբ գրոհայինները, ինչի հետևանքով աղջիկը գլխից վիրավորվել էր և տեղափոխվել Մեծ Բրիտանիա՝ բուժվելու: Ներկայումս աղջնակը դեռևս վերականգնվում է Բիրմինգհեմի հիվանդանոցում: Այս մասին ասված է այսօր լույս տեսած հեղինակավոր պարբերականի հերթական համարում:
«Մալալան ոչ միայն բացեց իր երկրի բնակիչների աչքերը թալիբների կողմից կատարվող հանցագործությունների նկատմամբ, այլև այս 15-ամյա աղջիկը դարձավ բռնության և արմատական մտածելակերպի դեմ բողոքի խորհրդանիշ: Բացի այդ, նա կարողացավ կազմակերպել ամբողջ քարոզարշավ կանանց կրթության իրավունքի պաշտպանության համար»,-գրում է պարբերականը:
«Ես երազում եմ մի երկրի մասին, ուր գլխավոր արժեքը կլինի գիտելիք ստանալու հնարավորությունը»,-մեջբերում է պարբերականն աղջկա կատարած գրառումները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում