Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ մարդն է. Foreign Policy
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է 2012 թվականի ամերիկյան Foreign Policy ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ընդ որում, փաստացիորեն ՌԴ նախագահը զբաղեցնում է ցուցակի երկրորդ հորիզոնականը, քանի որ, ըստ պարբերականի` առաջին տեղին չի արժանացել ոչ ոք:
Վարկանշային աղյուսակի կազմման հեղինակները բացատրում են սա այն հանգամանքով, որ «բոլորը սպասում են ևս որևէ մեկին, ով պատրաստ կլինի իր ուսերին վերցնել պատասխանատվությունը ժամանակակից աշխարհի ամենաբարդ և վտանգավոր մարտահրավերների համար»: Վարկանշային ցուցակում երրորդ տեղում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն, որին հետևում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ապա՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբամայից հետո ցանկում է հայտնվել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, ապա՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ձինպինը: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին և Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Քրիսթիան Լագարդը հայտնվել են ութերորդ և իններորդ տեղերը համապատասխանաբար: Աշխարհի ամենաազդեցիկ մադկանց ցուցակի լավագույն տասնյակը եզրափակում է Սաուդյան մոնարխ Աբդալահ Բեն Աբդել Ազիզ Սաուդը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում