Գերմանացու տանը խորհրդային արտադրության 600 նռնակ է հայտնաբերվել. Der Spiegel
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի ոստիկանությունը Թյուրինգիայի 46-ամյա բնակչի մոտ հայտնաբերել է շուրջ 600 նռնակ. գրում է Der Spiegel գերմանական պարբերականը: Տղամարդու մոտ հայտնաբերված մարտական նռնակների մեծ մասը խորհրդային և ռուսական արտադրության է եղել:
Իրավապահ մարմինները վերջինիս տանը խուզարկություն էին կամակերպել նրա տանը որոտացած պայթյունից հետո: Պայթյունի արդյունքում տղամարդը ծանր վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:
Միջադեպը տեղի էր ունեցել Ռուդոլշտադտ քաղաքի մոտակայքում: Նախնական վարկածի համաձայն՝ տանը պայթել էր բնակարանատիրոջ հավաքած նռնակներից մեկը:
Ոստիկանությունը դեռևս չի կարողանում բացատրել, թե որտեղից է տղամարդը ձեռք բերել խորհրդային արտադրության նռնակները, և ինչի համար կարող էր նրան պետք գալ նռնակների այդպիսի մեծ քանակությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում