Լուժկովին չի շնորհվել «Մոսկվայի պատվավոր քաղաքացու» կոչումը
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքային խորհուրդն ուրբաթ օրը մերժել է նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «Մոսկվայի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհել։
«Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ ըստ կանոնադրության դեռ չի լրացել հրաժարականից հետո սահմանված երեք տարի ժամկետը», – ասել է հանձնաժողովի նախագահ Պլատոնովը։
Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատվել է 2010 թվականին ՌԴ նախագահի հրամանով։
Նախկին քաղաքապետին «Մոսկվայի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու նախաձեռնողը եղել է Մոսկվայի բնակիչ Դրոժժինովը, ով նման առաջարկ էր արել 2011 թվականի սեպտեմբերին։
«Մենք պատասխանել ենք Լուժկովին այդ կոչումը շնորհելու նախաձեռնողին՝ ասելով, որ հանձնաժողովը չի կարող հարցը վերանայել, քանի այն օրենքի խախտում է համարվում», – ասել է Պլատոնովը։ Հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)