Տատուածածկ նկարիչը՝ Չեխիայի նախագահի թեկնածուների ցուցակում. Der Standard
Համաշխարհային Մամուլ
Ազգությամբ չեխ Վլադիմիր Ֆրանցը, որի մարմինն ամբողջովին պատված է տատուներով, իսկ դեմքին առկա են ամենատարբեր պիրսինգներ, հաջողությամբ կարող է և նույնիսկ մասնակցում է ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի նկարահանումներին: Իրականում սակայն 53-ամյա եռանդուն նկարիչն այլ նպատակներ է հետապնդում. նա իր թեկնածությունն է դրել Չեխիայի նախագահական ընտրությունների ժամանակ. փոխանցում է ավստրիական պարբերականը:
Ֆրանցի արտաքին տեսքը նախագահի անսովոր թեկնածուի հիմնական հակառակորդն է: Սակայն, չնայած նրա արտաքինին, նկարիչը, համաձայն PPM Factum-ի կողմից անցկացված վերջին հարցումների, նախագահի ամենահավանական թեկնածուներից 3-րդն է ֆավորիտ Յան Ֆիշերից և Միլոշ Զեմանից հետո:
Նախագահական ընտրությունները Չեխիայում տեղի կունենան հունվարի 11-12-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում