Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները 24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) 

Թուրքիայում սպանված հայուհու դեպքին իշխանությունները լռությամբ են արձագանքում. «Ակօս»

Համաշխարհային Մամուլ

Ստամբուլում դեկտեմբերի 28-ին 85-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքի սպանությունը թուրքական լրատվամիջոցներում ներկայացվեց որպես հերթական սովորական սպանության դեպք: Այսուհանդերձ, հայ համայնքը միջադեպից հետո շատ տագնապած է և իշխանությունների կողմից բացատրությունների է սպասում. գրում է «Ակօս» թերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշը:

Ըստ հոդվածագրի՝ Մարիցա Քյուչուքի սպանությունը, գուցե, Ստամբուլում թալանելու նպատակով կատարված ամենօրյա սովորական սպանությունների շարքին է դասվում: Կողոպտիչը ներխուժել էր նրա բնակարան, կտրել կնոջ կոկորդը դանակով և թալանել նրա զարդերը:
Այսուհանդերձ, Մարիցա Քյուչուքի սպանությունը դեկտեմբեր ամսվա ընթացքում հայ կնոջ նկատմամբ սպանության 2-րդ փորձն էր: Նույն դեկտեմբեր ամսին Սամաթիա շրջանում 87-ամյա հայուհու նկատմամբ սպանության փորձ էր կատարվել: Կինը կենդանի էր մնացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո վերջինս կորցրել էր աչքը:

Փաստորեն մեկ ամսվա ընթացքում Ստամբուլ քաղաքում ազգությամբ հայ 2 կանայք հարձակման են ենթարկվում և թալանվում: Նրանցից մեկը մահանում է, իսկ մյուսը՝ զրկվում աչքից: Այս երկու սպանությունները միմյանց հետ կապելու միտքն անգամ սարսափ է հարուցում. մի՞թե կանայք սպանվել են ազգությամբ հայ լինելու պատճառով:

Մարիցա Քյուչուքի որդի Զադիկ Քյուչուքը հայտնել էր, որ մոր մարմինը մերկ է եղել և նրա վրա դանակով խաչ է պատկերված եղել:

Հետագայում «Ակօս» թերթին տված հարցազրույցում նա նշեց, որ, միգուցե, դա խաչ չի եղել, ինքը հստակ չի հիշում, սակայն լուրերն այդ մասին արդեն տարածվել էին: Եվ Ստամբուլում բնակվող շուրջ 50 հազար հայերը, որոնց ուղեղներում պատկերվում է կոկորդը կտրված և մարմնի վրա խաչ արված սպանված կնոջ կերպարը, այժմ ահաբեկված են և իշխանություններից որոշակի հարցերի պատասխան են ակնկալում:

Մարիցա Քյուչուքի մարմնի վրա իրո՞ք խաչ է պատկերված եղել: Պատահական համընկո՞ւմ է արդյոք նույն Սամաթիա թաղամասում մեկ ամսվա ընթացքում երկու հայ կնոջ սպանությունը: Արդյոք սպանությունը կատարվե՞լ է միայն թալանի նպատակով, եթե այո, ապա այդ դեպքում թալանվե՞լ են արդյոք տանը գտնվող այլ թանկարժեք իրեր: Արդյոք թալանը միայն սպանությունը քողարկելու պատրվա՞կ է եղել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործին բռնելը րոպեների հարց է միայն: Դա համընկնո՞ւմ է իրականությանը: «Ինչևիցե,-գրում է Ռոպերտ Քոփթաշը,-միգուցե կասկածներն անտեղի են, միգուցե իրոք սպանությունները միմյանց հետ կապ չունեն: Սակայն օրերն անցնում են, և Թուրքիայում բնակվող հայերը իշխանություններից որևէ սպառիչ պատասխան չեն ստանում իրենց հուզող հարցերին»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումների մասին սպասվելիք գագաթնաժողովում Նյու Յորքի քաղաքապետին փորձում են թույլ չտալ մասնակցել սեպտեմբերի 11-ի հիշատակի արարողությանըFT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններումԹրամփը կպահպանի քաղաքական ազդեցությունը իր նախագահությունից հետոԹուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիրԻրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք կխախտեն արգելքի գոտինՌուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ
Ամենադիտված