Լեոնիդ Պարֆյոնովի նոր հատուկ նախագիծը՝ ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ
Ռուսաստան
«Коммерсантъ-ТВ» հեռուստաալիքով կցուցադրվի նոր հատուկ նախագիծ՝ նվիրված ՌԴ նախագահական ընտրություններին։ «Ընտրություններ 2012. առաջին դեմքեր» վերնագրով հատուկ նախագիծը իրենից ներկայացնելու է հասարակական–քաղաքական գործիչների հետ հարցազրույցների շարք։
Առաջին եթերը կլինի այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 21.00–ին։ "Коммерсантъ-FM"-ի թվիթերյան էջում հայտնում են, որ առաջին հարցազրույցը հայտնի ընդդիմադիր գործիչ, նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի հետ է։ Հետագայում նախատեսվում է, որ այս հատուկ նախագիծը եթեր է հեռարձակվելու ամեն օր՝ ոչ միայն "Коммерсантъ-ТВ"–ի, այլև "Коммерсантъ-FM" ռադիոկայանի եթերում, ինչպես նաև "Коммерсантъ"-ի ինտերնետային կայքում։
Հիշեցնենք, որ Լեոնիդ Պարֆյոնովը ՌԴ խորհրդարանական ընտրությունների հետ կապված 2011-ի դեկտեմբերյան հասարակական բողոքի ակցիաների լիդերներից է։ Պարֆյոնովը նաև վերոհիշյալ ակցիաների ընթացքում ձևավորված «Ընտրողների լիգա» հասարակական նախաձեռնության համակարգողներից մեկն է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից