Սաուդյան Արաբիայում դայակը գլխատվել է երեխայի մահվան պատճառով. Der Spiegel
Համաշխարհային Մամուլ
Շրի Լանկայի քաղաքացի 17-ամյա Ռիզանա Նաֆեկը Սաուդյան Արաբիայում գլխատվել է, չորեքշաբթի օրը հաղորդել են տեղական իշխանությունները, գրում է գերմանական պարբերականը:
Նրան մեղավոր են ճանաչել 2005-ին իր խնամակալության տակ գտնվող երեխայի խեղդամահ լինելու համար: Երեխան խեղդվել էր շշով կերակրվելու ժամանակ: Երիտասարդ դայակը սկզբում ընդունել էր իր մեղքը, այնուհետև հերքել իր ցուցմունքը:
Դեպքը հայտնվել էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Amnesty International-ի տվյալներով՝ հանցագործությունը կատարելու պահին աղջիկը եղել է 17 տարեկան, ուստի անչափահասին արգելված էր դատել չափահասների համար նախատեսված քրեական օրենքներով: Քննադատներն իրեն ուշադրությունը հրավիրեցին այն փաստի վրա, որ խոստովանական ցուցմունքը մեղադրյալից ստացվել է ճնշման միջոցով: Նաֆեկը դատական գործընթացի ժամանակ զուրկ է եղել իրավական աջակցությունից, և անձամբ բավարար կերպով չի տիրապետել արաբերեն լեզվին՝ իր պաշտպանության օգտին որևէ բան ասելու համար:
Ըստ Amnesty International-ի՝ անչափահասի մահապատիժը խախտում է երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի միջազգային համաձայնությունները, որոնց տակ ստորագրել է նաև Սաուդյան Արաբիան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում