Ռուս գործարարը ինքնասպան է եղել իր բնակարանում
Ռուսաստան
Մոսկվայի իր բնակարանում ինքնասպան է եղել «Out There Media Россия» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Օլեգ Խրիպունովը։ Այս մասին հաղորդում է Իտառ–Տասս լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
«Տղամարդու դիակը հայտնաբերվել է նախօրեին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:30–ի սահմաններում, Կոսիգին փողոցի էլիտար շենքի 19 բնակարանում։ Խրիպունովը կրակել է «Тигр» տեսակի ատրճանակից», – նշել է «Իտառ–Տասս»–ի աղբյուրը։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ գործարարը նաև գրություն է թողել, սակայն դրա վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։
Խրիպունովն աշխատել է բջջային հեռախոսների գովազդային շուկայում։ 2009 թվականին նա ընտրվել է «Osa Communications» գործակալության տնօրենների խորհրդի նախագահ։ Ավելի վաղ նա արժանացել էր «Տարվա լավագույն մենեջեր» մրցանակին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ