Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը պետությանը կվերադարձնի 2.7 մլն դոլար
Համաշխարհային Մամուլ
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների ներկայացրած առաջարկի հետ՝ պետությանը վերադարձնել 18 մլն եգիպտական ֆունտ (2.7 մլն դոլար), գրում է Egypt Independent-ը:
Նշված գումարը նախատեսված է փոխհատուցելու այն նվերների գինը, որոնք Հոսնի Մուբարաքը ստացել էր Ալ-Ահրամ մեդիահոլդինգից: Գումարը նախկին նախագահը պետք է վճարի 2 օրում: Դրա դիմաց Մուբարաքի իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել նրա գործով հետաքննությունը:
Հունվարի 12-ին Մուբարաքը բանտային հոսպիտալից տեղափոխվել էր Կահիրեի ռազմական հոսպիտալ, որից հետո նրան ձերբակալել էին 15 օր ժամկետով հետաքննությունը շարունակելու նպատակով: Հունվարի 13-ին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարել էր նրա ցմահ ազատազրկման վճիռը վերանայելու որոշումը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում