Թրամփի նախկին խորհրդականը նրան համեմատել Է Ստալինի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ԱՄՆ առաջնորդին համեմատել է Իոսիֆ Ստալինի հետ իր հասցեին հնչեցրած մեղադրանքից հետո: Նրա խոսքերը փոխանցում է Axios-ը։
«Այժմ ես դարձել եմ արդարադատության նախարարության նոր թիրախը, որն օգտագործվում է Թրամփի կողմից մեղադրանքներ ներկայացնելու համար նրանց, ում նա համարում է իր թշնամիները», - հայտարարել է Բոլթոնը: Նախկին խորհրդականն իրեն առաջադրված մեղադրանքը կապել է հուշերի հետ, որոնցում Բոլթոնը քննադատում է Սպիտակ տան ղեկավարին։
Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները հավանություն են տվել գրքի բովանդակությանը հրապարակման համար, և մի քանի տարվա ընթացքում որևէ մեղադրանք չի առաջադրվել: Բոլթոնը նշել է, որ հետո սկսվել Է Թրամփի երկրորդ ժամկետը, որը մարմնավորում է «մարդ լիներ, հոդված միշտ էլ կգտնվեր» արտահայտությունը, որը վերագրվում է Ստալինի ժամանակների խորհրդային պետական գործիչ Լավրենտի Բերիային, ինչպես նաև հենց Ստալինին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան