Եվրոպայում ցանկություն են հայտնել ռուսական 25 միլիարդ եվրոյի ակտիվները վերածել Ուկրաինային տրամադրվող վարկի
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ցանկանում է Ուկրաինային տրամադրել 25 միլիարդ եվրո՝ ԵՄ երկրների մասնավոր բանկերում պահվող ռուսական ակտիվներից, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով մի փաստաթուղթ։
«Անհրաժեշտ է քննարկել, թե արդյոք «փոխհատուցման վարկի» նախաձեռնությունը կարող է ընդլայնվել ԵՄ-ի ներսում գտնվող այլ սառեցված ակտիվների վրա», - նշվում է հոդվածում։
Նախաձեռնությունը ենթադրում է, որ ԵՀ-ն ցանկանում է Կիևին տրամադրել ևս մեկ «փոխհատուցման վարկ»՝ սառեցված ռուսական ակտիվներից, բայց այս անգամ՝ մասնավոր բանկերում կատարված ներդրումներից։ Այս միջոցառումներով Բրյուսելը նպատակ ունի ավելացնել սեպտեմբերին Ուկրաինային խոստացված 140 միլիարդ եվրոյի օգնությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան