Չեմ հարգում Մայր Աթոռ Էջմիածնի դիվանատուն կառույցը. Ստեփան Ասատրյան
Հասարակություն
Չեմ ընդունում Մայր Աթոռ Էջմիածնի դիվանատան հաղորդագրությունը: Այս մասին ասել է կարգալույծ Ստեփան Ասատրյանը, երբ նրան փորձել են փոխանցել կարգալույծ լինելու մասին հաղորդագրությունը:
«Ով տվել է, տարեք, հետ տվեք իրեն, չեմ ընդունում: Ես չեմ հարգում կառույցը, որն այդ թուղթն ուղարկել է: Գնացեք այստեղից»,-նշել է նա:
«Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»,- Հովհաննավանքի դիմաց բղավեց հունից դուրս եկած կարգալույծ քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։
Մինչ այդ, Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատրաստվում է պսակադարության արարողություն կատարել Հովհաննավանքում, սակայն նորապսակների հարազատները հրաժարվել են կարգալույծ քահանայի ծառայություններից։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ