Մորգենշտերնի մուտքը Լիտվա կարող է արգելվել՝ Վիլնյուսի քաղաքապետի պահանջով
Հասարակություն
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի քաղաքապետ Վալդաս Բենկունսկասը դիմել է երկրի ԱԳՆ-ին՝ խնդրելով ներառել ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի (ՌԴ-ում ճանաչված է որպես «օտարերկրյա գործակալ») անունը «անբարյացակամ անձանց» ցանկում և արգելել նրա մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր Facebook էջում (սոցցանցը արգելված է Ռուսաստանում)։
Քաղաքապետը նման դիմումով հանդես է եկել Մորգենշտերնի Վիլնյուսում նախատեսված համերգից առաջ՝ հայտարարելով, որ չի կարող «անտարբեր դիտել, թե ինչպես քաղաք է գալիս արտիստ, որը չի կարող հստակ պատասխանել՝ ում է պատկանում Ղրիմը, հրապարակայնորեն հարգանք է հայտնում Պուտինին և ընդգրկված է Ուկրաինայի անվտանգության ծառայության պահանջով ազգային սպառնալիք ներկայացնող անձանց ցանկում»։
Բենկունսկասը նաև կոչ է արել ստուգել համերգի կազմակերպչի՝ լատվիական Ready Events ընկերության գործունեությունը՝ պարզելու, թե արդյոք նման միջոցառումները չեն հակասում Լիտվայի տեղեկատվական անվտանգության շահերին։ Մորգենշտերնի համերգը նախատեսված էր տարվա վերջին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ