Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ Իտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետով Սև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվել 

Հավակնում են եկեղեցաբանական դասեր տալու հոգևորականներին. Ռուբեն վարդապետ

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.

«Անգետ, բայց հավակնոտ։

Վերջին օրերին միջին և միջինից ցածր կրթական ցենզ ունեցող է՛լ պատգամավոր, է՛լ քաղաքագետ, է՛լ հայհոյաբերան, է՛լ սադրիչ, չի ալարում, ոչ միայն բարձրագոչ ճամարտակում է հոգևոր-կրոնական թեմաներով, այլև հավակնում է եկեղեցաբանական դասեր տալու հոգևորականներին։

Քրիստոնեական ավանդությունը՝ Սուրբ Գրքից մինչև եկեղեցու հայրեր, այս թեմայի վերաբերյալ տվել են միարժեք և մարդկանց իրենց տեղը ցույց տվող խորհուրդներ։ Ահա մի քանի նմուշ՝ ըստ աստվածաշնչյան, հայրաբանական և հայ եկեղեցական աղբյուրների՝

1. Սուրբ Գիրք

Աստվածաշունչը բազմիցս հորդորում է զգուշանալ այն մարդկանցից, որոնք առանց հավատքի խորության կամ հոգևոր գիտության՝ փորձում են սովորեցնել ուրիշներին՝ հատկապես եկեղեցականներին։

ա) «Եղբայրնե՛ր իմ, ամենքդ էլ հետամուտ մի՛ եղեք ուրիշներին ուսուցանելու՝ իմանալով, որ մենք՝ ուսուցանողներս, դատվելու ենք առավել խստությամբ, որովհետև բոլորս էլ հանցանքներ ունենք» (Հակոբոս առաքյալի նամակը 3։1)։
Առաքյալն զգուշացնում է՝ հոգևոր հարցերով ուսուցանելու հավակնությունն առանց աստվածային իմացության՝ մեծ պատասխանատվություն է, ոչ թե փառք։

բ) «Վեր են կացել Օրենք սովորեցնելու մեզ, մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծո Օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1։7)։

Սա ուղիղ վերաբերում է նրանց, ովքեր առանց աստվածաբանական գիտության կամ հավատքի խորության՝ հանդես են գալիս որպես կրոնական «վերլուծաբաններ»։

2. Ընդհանրական Եկեղեցու հայրեր

ա) Սուրբ Աթանաս Մեծ
«Ավելի պատվական է լռել այն մասին, ինչ չգիտես, քան խոսել անիմաստորեն Աստծո գաղտնիքների մասին։ Որովհետև նրանք, ովքեր առանց իմացության խոսում են աստվածայինի մասին, իրենց դատապարտությունն են բարձրաձայնում» (Սուրբ Աթանաս Մեծ):

բ) «Մի՛ փառավորվիր խոսքիդ գեղեցկությամբ, այլ խոնարհի՛ր լեզուդ այն բանի առաջ, ինչ չգիտես։ Որովհետև ով խոսում է այն մասին, ինչ չի հասկանում, ինքն իր դատաստանն է խոսում»։
( Սուրբ Եփրեմ Ասորի)

3. Հայ եկեղեցու հայրեր

ա) «Անգետը, որը հավակնում է խոսել իմաստունի պես, խաբում է ինքն իրեն, որովհետև խոսքը, եթե չի բխում իմացությունից, չի ծառայում իմաստությանը, այլ դառնում է դատապարտության պատճառ։ Ավելի լավ է լռել անիմացության պատճառով, քան խոսել այն իմաստությամբ, որին չես տիրապետում»։
(«Մեկնութիւն Տաղին Լուսաւորչին», Տաթևյան դպրոց)

բ) «Ով առանց աստվածային իմացության և խոնարհության է խոսում հոգևոր բաների մասին, նա ոչ թե ուսուցիչ է, այլ գայթակղության պատճառ»։
(Սուրբ Գրիգոր Տաթևացի)

Այստեղ զգուշացվում է՝ հոգևոր խոսքը չի կարելի դարձնել ինքնահաստատման կամ վիճաբանության գործիք, և ով խոսում է հոգևոր իրականության մասին՝ առանց խոնարհության, վարձ է ստանում ոչ թե Աստծուց, այլ իր փառամոլությունից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված